Հարի Քեյնը կերկարաձգի պայմանագիրը «Բավարիայի» հետ մինչև 2029 թվականի ամառ
Կարդալ
Ստամբուլի եզրափակչում անգլիացիները հաղթել են Մխիթարյանի «Ինտերին»
«Մանչեսթեր Սիթին» պատմության մեջ առաջին անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող։ Ստամբուլի Աթաթուրքի անվան մարզադաշտում կայացած եզրափակչում Պեպ Գվարդիոլայի թիմը 1:0 հաշվով հաղթել է Միլանի «Ինտերին»։ Միակ գոլը խփել է կիսապաշտպան Ռոդրին։
Հաղթանակը «Սիթիին» բերել է տրեբլ. մրցաշրջանում ակումբը նվաճել էր նաև Անգլիայի առաջնությունն ու Անգլիայի գավաթը։
«Ինտերի» եզրափակչի հայտում էր Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը։ 34-ամյա կիսապաշտպանի համար սա կարիերայում Չեմպիոնների լիգայի առաջին եզրափակիչն էր։
Իտալացիները մի քանի վտանգավոր պահ են ստեղծել, սակայն «Սիթիի» դարպասապահ Էդերսոնը անառիկ է պահել դարպասը։