COP17-ն ավարտվել է «Երևանյան ուղու» ընդունմամբ
Կարդալ
Հռոմի Ֆրանցիսկոս պապը մահացել է Վատիկանում՝ Սուրբ Մարթայի տանը գտնվող իր նստավայրում, 88 տարեկանում։ Այդ մասին հայտարարել է կարդինալ Քևին Ֆարելը։
Նախորդ օրը՝ Զատկի կիրակի, քահանայապետը հայտնվել էր Սուրբ Պետրոսի տաճարի պատշգամբում և օրհնել հավատացյալներին։ Փետրվար–մարտ ամիսներին նա ավելի քան հինգ շաբաթ անցկացրել էր հիվանդանոցում՝ երկկողմանի թոքաբորբով։
Խորխե Մարիո Բերգոլիոն դարձել էր Լատինական Ամերիկայից առաջին պապը և Սուրբ Պետրոսի գահին առաջին ճիզվիտը։ Նա Կաթոլիկ եկեղեցին ղեկավարում էր 2013 թվականից։
Ֆրանցիսկոսը 2016 թվականին այցելել էր Հայաստան և այդ ժամանակ 1915 թվականի իրադարձություններն անվանել ցեղասպանություն։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն խորին ցավակցություն է հայտնել։