Հարի Քեյնը կերկարաձգի պայմանագիրը «Բավարիայի» հետ մինչև 2029 թվականի ամառ
Կարդալ
Նրա հաշվին են աշխարհի չեմպիոնի տիտղոսը և 125 գոլ
Լիոնել Մեսին հայտարարել է Արգենտինայի հավաքականում ելույթներն ավարտելու մասին։ 39-ամյա հարձակվողն ազգային թիմում անցկացրել է 21 տարի։
«Այս որոշումը ցավ պատճառեց և դեռ պատճառում է, բայց հասկանում եմ, որ ժամանակը եկել է»,— գրել է Մեսին Instagram-ում։
Մեսին խաղացել է ռեկորդային վեց աշխարհի առաջնությունում։ 2022 թվականին Կատարում նա Արգենտինային հասցրել է տիտղոսի, իսկ 2014 և 2026 թվականներին՝ եզրափակիչների, որոնցից վերջինում արգենտինացիները լրացուցիչ ժամանակում զիջել են Իսպանիային։
Մեսին կշարունակի ակումբային կարիերան MLS-ի «Ինտեր Մայամիում»։