Հարի Քեյնը կերկարաձգի պայմանագիրը «Բավարիայի» հետ մինչև 2029 թվականի ամառ
Կարդալ
Մյունխենի եզրափակիչն ավարտվել է 5:0 հաշվով
«Պարի Սեն Ժերմենը» պատմության մեջ առաջին անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող։ Մյունխենի «Ալիանց Արենայում» կայացած եզրափակչում փարիզցիները 5:0 հաշվով ջախջախել են Միլանի «Ինտերին»։
Դուբլ է ձևակերպել Դեզիրե Դուեն, գոլեր են խփել նաև Աշրաֆ Հաքիմին, Խվիչա Կվարացխելիան և Սենի Մայուլուն։ Սա մրցաշարի եզրափակիչների պատմության մեջ ամենախոշոր հաղթանակն է։
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի համար սա Չեմպիոնների լիգայում երկրորդ հաղթանակն է. 2015 թվականին նա մրցաշարը նվաճել էր «Բարսելոնայի» հետ։
«Ինտերի» համար սա երեք տարում եզրափակչում երկրորդ պարտությունն է։ Միլանցիների կազմում եզրափակչում խաղացել է հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։