Երևանում պաշտոնապես բացվել է ՄԱԿ-ի կենսաբազմազանության COP17 համաժողովը
Համաժողովի նախագահ է ընտրվել ՀՀ շրջակա միջավայրի նախարարը
Երևանում պաշտոնապես բացվել է Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի Կողմերի համաժողովի 17-րդ նիստը (COP17)։ Սա Հայաստանի երբևէ հյուրընկալած ամենախոշոր միջազգային միջոցառումներից է։
Լիագումար նիստում COP17-ի նախագահ երկու տարի ժամկետով ընտրվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։
«Ես ստանձնում եմ այս պատասխանատվությունը՝ պարտավորվելով անկողմնակալ ծառայել բոլոր կողմերին, ապահովել, որ յուրաքանչյուր ձայն լսելի լինի, և մեր համատեղ ջանքերը վերածել շոշափելի արդյունքների»,— ասել է Մաթևոսյանը։
Բացմանը նախորդել էր առաջնորդների գագաթնաժողովը, որին մասնակցել էին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը և պետությունների այլ ղեկավարներ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատվիրակներին պատմել է Սևանա լճի ձկան պաշարների վերականգնման և վայրի բնության պահպանության ոլորտում հաջողությունների մասին։