Հարի Քեյնը կերկարաձգի պայմանագիրը «Բավարիայի» հետ մինչև 2029 թվականի ամառ
Կարդալ
Բրոնզ հրում վարժությունում 57 կգ քաշային կարգում
Հայ ծանրորդուհի Ալեքսանդրա Գրիգորյանը Չինաստանում ընթացող աշխարհի առաջնությունում նվաճել է բրոնզե մեդալ 57 կգ քաշային կարգում։ Սա Հայաստանի հավաքականի առաջին մեդալն է մրցաշարում։
Պոկում վարժությունում Գրիգորյանն առաջին փորձից բարձրացրել է 85 կգ, սակայն երկու անգամ չի հաղթահարել 90 կգ-ը։
Հրում վարժությունում նա հաջորդաբար բարձրացրել է 114 և 120 կգ, ինչը նրան բերել է այդ վարժության փոքր բրոնզե մեդալը։
Երկամարտում՝ 205 կգ արդյունքով, հայ մարզուհին զբաղեցրել է չորրորդ տեղը։