COP17-ն ավարտվել է «Երևանյան ուղու» ընդունմամբ
Կարդալ
Իսրայելը պատերազմական դրություն է հայտարարել
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալները Գազայի հատվածից հարձակվել են Իսրայելի վրա։ Զանգվածային հրթիռակոծության քողի տակ նրանք ներթափանցել են երկրի հարավում գտնվող մի շարք բնակավայրեր և ռազմաբազաներ։
Իսրայելի իշխանությունների տվյալներով՝ զոհվել են հարյուրավոր մարդիկ, վիրավորվել են հազարավորները։ Զինյալները պատանդներ են տարել Գազա, այդ թվում՝ կանայք, երեխաներ և տարեցներ։
Վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը պատերազմի մեջ է։ Իսրայելական ավիացիան հարվածներ է հասցրել Գազայի հատվածի օբյեկտներին։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտահերթ խորհրդակցություններ կանցկացնի։ Մի շարք միջազգային ավիաընկերություններ չեղարկել են դեպի Թել Ավիվ չվերթերը։