COP17-ն ավարտվել է «Երևանյան ուղու» ընդունմամբ
Կարդալ
Սիքստինյան կապելլայում կարդինալների կոնկլավը Հռոմի նոր պապ է ընտրել 69-ամյա կարդինալ Ռոբերտ Ֆրենսիս Պրևոստին։ Նա ընտրել է Լևոն XIV անունը։
Պրևոստը պատմության մեջ ԱՄՆ-ից առաջին պապն է։ Նա ծնվել է Չիկագոյում, երկար տարիներ ծառայել է որպես միսիոներ և եպիսկոպոս Պերուում և ունի Պերուի քաղաքացիություն։ Մինչ ընտրվելը նա ղեկավարում էր Եպիսկոպոսների դիկաստերիան։
Սիքստինյան կապելլայի վրա սպիտակ ծուխը հայտնվել է կոնկլավի երկրորդ օրը։ Սուրբ Պետրոսի տաճարի պատշգամբից հավատացյալներին ուղղված առաջին ուղերձում նոր քահանայապետը կոչ է արել խաղաղության և երկխոսության։
Հայ առաքելական եկեղեցին և հայ կաթողիկե համայնքը շնորհավորել են նոր պապին։