COP17-ն ավարտվել է «Երևանյան ուղու» ընդունմամբ
Կարդալ
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը մահացել է Շոտլանդիայի իր Բալմորալ նստավայրում՝ 96 տարեկանում։ Այդ մասին հայտնել է Բուքինգհեմյան պալատը։
Եղիսաբեթ II-ը գահ էր բարձրացել 1952 թվականին և դարձել Բրիտանիայի պատմության մեջ ամենաերկար կառավարած միապետը։ Հունիսին երկիրը նշել էր նրա գահակալության պլատինե հոբելյանը։
Նոր թագավոր է դարձել նրա ավագ որդին՝ 73-ամյա Չարլզը, որը կկրի Չարլզ III անունը։ Մեծ Բրիտանիայում ազգային սուգ է հայտարարվել։
Ցավակցություն են հայտնել բազմաթիվ երկրների առաջնորդներ։ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձներ են հղել բրիտանական ժողովրդին։