COP17-ն ավարտվել է «Երևանյան ուղու» ընդունմամբ
Կարդալ
Խորհրդարանի նախկին խոսնակը իրանական քաղաքականության առանցքային դեմքերից էր
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ գիշերային իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։
Լարիջանին այդ պաշտոնում նշանակվել էր 2025 թվականի օգոստոսին նախագահ Մասուդ Փեզեշքիանի կողմից։ Նա նաև խորհրդում հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի ներկայացուցիչն էր։
2008-ից 2020 թվականը Լարիջանին 12 տարի ղեկավարել է Իրանի խորհրդարանը, իսկ 2005–2007 թվականներին եղել է միջուկային ծրագրով Իրանի գլխավոր բանակցողը։
Թեհրանը պաշտոնապես չի հաստատել Լարիջանիի մահը։