Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել՝ Եվրամիության ընդլայնման գագաթնաժողովին
Կարդալ
Մոսկվան խոսում է «ռուսական գործոնը» վերացնելու պահանջների մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը արևմտյան երկրներին մեղադրել է Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի հարցում հայկական ղեկավարության վրա ճնշում գործադրելու մեջ. երկաթուղին կառավարում են «Ռուսական երկաթուղիները»։
Ռուսական ԱԳՆ վարկածով՝ «խոստացված բազմամիլիոն ներդրումների» դիմաց Երևանից պահանջում են երկրի երկաթուղային ցանցի կառավարումից վերացնել «ռուսական գործոնը»։
Մոսկվայում հիշեցրել են, որ հարցը քննարկվել է օգոստոսի 6–7-ը Չոլպոն-Աթայում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում։
Հայաստանի իշխանությունները նախկինում հայտարարել են, որ երկաթուղիների արդիականացումն անհրաժեշտ է նաև TRIPP երթուղու իրականացման և տարածաշրջանային տրանսպորտային կապերի վերականգնման համար։