Ռուսաստանի Կենտրոնական բանկը հիմնական տոկոսադրույքը բարձրացրել է մինչև 20%
Արևմտյան երկրները սառեցրել են ԿԲ պահուստների մի մասը
Ռուսաստանի Կենտրոնական բանկը հիմնական տոկոսադրույքը 9,5-ից բարձրացրել է մինչև տարեկան 20 տոկոս։ Կարգավորողը որոշումը բացատրել է պատժամիջոցների կիրառումից հետո արտաքին պայմանների կտրուկ փոփոխությամբ։
Ավելի վաղ Արևմուտքի երկրները հայտարարել էին Ռուսաստանի բանկի ոսկու և արտարժութային պահուստների մի մասի սառեցման և մի շարք ռուսական բանկերի SWIFT համակարգից անջատման մասին։ Արտաբորսայական շուկայում դոլարի փոխարժեքը գերազանցել է 100 ռուբլին։
Ռուսաստանի բանկը նաև պարտավորեցրել է արտահանողներին վաճառել արտարժութային հասույթի 80 տոկոսը և չի բացել Մոսկովյան բորսայում բաժնետոմսերի առևտուրը։
Պատժամիջոցներն ու ռուբլու անկումն անխուսափելիորեն կանդրադառնան նաև հարևան երկրների, այդ թվում՝ Հայաստանի վրա, որի տնտեսությունը սերտորեն կապված է ռուսականի հետ։