COP17-ն ավարտվել է «Երևանյան ուղու» ընդունմամբ
Կարդալ
Սահմանամերձ շրջաններում արտակարգ իրավիճակի ռեժիմ է հայտարարվել
Ուկրաինական ստորաբաժանումները երկրորդ օրն է՝ մարտական գործողություններ են վարում Ռուսաստանի Կուրսկի մարզի տարածքում։ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնում է Սուջայի շրջանում գրոհները հետ մղելու մասին։
Կուրսկի մարզի նահանգապետ Ալեքսեյ Սմիռնովը մարզում արտակարգ իրավիճակի ռեժիմ է հայտարարել։ Սահմանամերձ շրջաններից տարհանվել են հազարավոր բնակիչներ։
Նախագահ Վլադիմիր Պուտինը կատարվողն անվանել է «հերթական լայնածավալ սադրանք»։ Սա Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր Ռուսաստանի տարածքում օտարերկրյա զորքերի ամենախոշոր գործողությունն է։
Ուկրաինայի իշխանությունները գործողության ընթացքը պաշտոնապես գրեթե չեն մեկնաբանում։