Հարի Քեյնը կերկարաձգի պայմանագիրը «Բավարիայի» հետ մինչև 2029 թվականի ամառ
Կարդալ
Աշխարհի կրկնակի չեմպիոն Մալխաս Ամոյանը հաղթել է Տիրանայում կայացած հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում։ 77 կգ քաշային կարգի եզրափակչում նա հաղթել է վրացի ըմբիշ Ռամազ Զոիձեին։
Եզրափակչի ճանապարհին Ամոյանը հաղթել է շվեդ Կառլ Բաֆինին (4:0), ուկրաինացի Իրֆան Միրզոևին (10:0) և մոլդովացի Ալեքսանդրին Գուցուին։
Ամոյանի համար սա Եվրոպայի չեմպիոնի հինգերորդ տիտղոսն է։ Փարիզ-2024-ում նա դարձել էր օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր։
67 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ է նվաճել Կարեն Ասլանյանը՝ վաղաժամ հաղթելով լեհ Մայրբեկ Սալիմովին 11:0 հաշվով։