Վերադառնալ լուրերին
Սպորտ

Արթուր Դավթյանը հաղթել է Աշխարհի գավաթի Կահիրեի փուլում

Հայաստանին ոսկի է բերել նաև Համլետ Մանուկյանը նժույգի վարժությունում

Արթուր Դավթյանը հաղթել է Աշխարհի գավաթի Կահիրեի փուլում
Լուսանկարը: Pierre-Yves Beaudouin / Wikimedia Commons, CC BY-SA 4.0
Aa

Փարիզի օլիմպիական չեմպիոն Արթուր Դավթյանը Կահիրեում սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի փուլում նվաճել է ոսկե մեդալ հենացատկում։

Հայկական թիմին ևս մեկ ոսկի է բերել Համլետ Մանուկյանը, որը հաղթել է նժույգի վարժությունում՝ 14,800 միավորով։ Արթուր Ավետիսյանը օղակների վարժությունում դարձել է արծաթե մեդալակիր։

Դավթյանը օլիմպիական չեմպիոն և օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է, աշխարհի չեմպիոն և Եվրոպայի եռակի չեմպիոն։

Կահիրեի մրցաշարն այս մրցաշրջանում Աշխարհի գավաթի շարքի չորրորդ փուլն էր։

Թարմացվել է: 6 ապրիլի, 2026 թ., 19:32

Առնչվող նյութեր