Հարի Քեյնը կերկարաձգի պայմանագիրը «Բավարիայի» հետ մինչև 2029 թվականի ամառ
Կարդալ
Եզրափակչում նա հաղթել է ադրբեջանցի ըմբշին
Հայ ըմբիշ Կարեն Ասլանյանը Աստանայում կայացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում նվաճել է ոսկե մեդալ 63 կգ քաշային կարգում։
Հոկտեմբերի 27-ի եզրափակչում Ասլանյանը 8:4 հաշվով հաղթել է Ադրբեջանի ներկայացուցիչ Նիհաթ Զահիդ Մամեդլիին։ Կիսաեզրափակչում նա 12:4 հաշվով առավել ուժեղ է գտնվել բուլղարացի Էդմոնդ Նազարյանից։
Եզրափակիչ գոտեմարտից հետո ըմբիշը հայկական դրոշով տոնել է հաղթանակը մարզչական շտաբի հետ միասին։
Ասլանյանը նախկինում երեք անգամ դարձել էր Եվրոպայի առաջնությունների բրոնզե մեդալակիր։ Աստանայի աշխարհի առաջնությունը կտևի մինչև նոյեմբերի 1-ը։