ԵՄ առաքելությունը Հայաստանում սկսել է աշխատանքը Ադրբեջանի հետ սահմանին
Քաղաքացիական առաքելության մանդատը նախատեսված է երկու տարով
Եվրոպական միության առաքելությունը Հայաստանում (EUMA) պաշտոնապես սկսել է աշխատանքը։ Քաղաքացիական դիտորդները պարեկություն կիրականացնեն Ադրբեջանի հետ սահմանի հայկական կողմում։
Առաքելության մանդատը նախատեսված է երկու տարով։ Նրա նպատակն է նպաստել սահմանամերձ շրջաններում կայունությանը, վստահության ամրապնդմանը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար պայմանների ստեղծմանը։
Առաքելության կենտրոնակայանը կգտնվի Եղեգնաձորում, առաջապահ կայանները՝ մի քանի սահմանամերձ մարզերում։ Անձնակազմը կկազմի մոտ 100 մարդ, այդ թվում՝ մոտ 50 անզեն դիտորդ։
Երևանում ողջունել են ԵՄ Խորհրդի որոշումը։ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ առաքելությունը կարող է տարածաշրջան բերել «աշխարհաքաղաքական առճակատում»։