Վերադառնալ լուրերին
Քաղաքականություն

Պուտինը մասնակի զորահավաք է հայտարարել

Զորակոչի ենթակա է մոտ 300 հազար պահեստազորային

Պուտինը մասնակի զորահավաք է հայտարարել
Լուսանկարը: FingerWiki / Wikimedia Commons, CC BY-SA 4.0
Aa

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է մասնակի զորահավաքի մասին հրամանագիր։ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ զորակոչի կենթարկվեն մարտական փորձ և զինվորական մասնագիտություն ունեցող մոտ 300 հազար պահեստազորային։

Սա Ռուսաստանում առաջին զորահավաքն է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր։ Ուղերձում Պուտինը նաև աջակցել է Ուկրաինայի օկուպացված տարածքների միացման վերաբերյալ «հանրաքվեների» անցկացմանը։

Հայտարարությունից հետո կտրուկ թանկացել են Ռուսաստանից դեպի առանց վիզայի երկրներ, այդ թվում՝ Հայաստան, Վրաստան, Թուրքիա և Ղազախստան ավիատոմսերը։ Վրաստանի հետ սահմանին բազմակիլոմետրանոց հերթեր են գոյացել։

Երևանում հայտնում են Ռուսաստանից ժամանողների թվի զգալի աճի մասին։ Կենտրոնում բնակարանները թանկանում են։

Թարմացվել է: 21 սեպտեմբերի, 2022 թ., 10:47

Առնչվող նյութեր