Մեկնարկել է «Տուր Հայաստան» առաջին բազմօրյա հեծանվարշավը
Առաջին օրը հեծանվորդներն անցել են 135 կմ Սևանի երկայնքով
Հայաստանում մեկնարկել է «Տուր Հայաստան» միջազգային բազմօրյա հեծանվարշավը։ 135 կմ երկարությամբ առաջին փուլն անցել է Գավառից Մեծ Մասրիկ՝ Սևանա լճի ափերով։
Փուլի հաղթող է ճանաչվել լեհ Միխալ Պոմորսկին՝ 52,3 կմ/ժ միջին արագությամբ։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Մեդուեյ Ֆլեթչերը, որը ստացել է նաև լավագույն երիտասարդ հեծանվորդի սպիտակ մարզաշապիկը։
Մրցարշավն առաջին անգամ ներառվել է UCI Europe Tour-ի օրացույցում՝ 2.2 կատեգորիայով։ «Սա պատմական օր է։ Մեր պետությունը նման փորձ երբեք չի ունեցել, մենք այս նախագծին պատրաստվել ենք մոտ երկու տարի»,— ասել է նախարար Ժաննա Անդրեասյանը։
Մրցարշավին մասնակցում են 16 թիմեր, այդ թվում՝ Հայաստանի հավաքականը։ Չորս օրվա ընթացքում հեծանվորդները կանցնեն ավելի քան 500 կմ։ Առաջատարների մարզաշապիկները ձևավորված են հայկական խորհրդանիշներով։