COP17-ն ավարտվել է «Երևանյան ուղու» ընդունմամբ
Կարդալ
Բանակցությունների գլխավոր թեման զարգացող երկրների ֆինանսավորումն է
Բաքվում բացվել է Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի կողմերի 29-րդ համաժողովը։ Այն նախագահում է Ադրբեջանի էկոլոգիայի նախարար Մուխթար Բաբաևը։
Համաժողովի գլխավոր խնդիրն է համաձայնության գալ կլիմայական ֆինանսավորման նոր նպատակի շուրջ, որը զարգացած երկրները պետք է տրամադրեն զարգացողներին։
Եվրոպական մի շարք առաջնորդներ չեն ժամանել Բաքու։ Իրավապաշտպանները ուշադրություն են հրավիրել Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների իրավիճակին։
2023 թվականին Երևանը վստահության ամրապնդման պայմանավորվածությունների շրջանակում աջակցել էր COP29-ն անցկացնելու Բաքվի հայտին։