Փաշինյանը Եվրախորհրդարանում. Ադրբեջանի հետ խաղաղությունն ունի «հազարամյա նշանակություն»
Վարչապետը Ստրասբուրգում ելույթ է ունեցել 2023 թվականի հոկտեմբերից հետո առաջին անգամ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Ստրասբուրգում Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում։ Նա Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումն անվանել է «դարավոր, եթե ոչ հազարամյա նշանակության» փոփոխություն։
Փաշինյանը հիշեցրել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ ստորագրված համատեղ հռչակագիրը և նշել Եվրամիության դերը խաղաղության գործընթացում։
Վարչապետի խոսքով՝ 2023 թվականի հոկտեմբերին Եվրախորհրդարանում իր նախորդ ելույթից հետո ամենակարևոր փոփոխությունն այն է, որ տարածաշրջանում խաղաղությունն իրականություն է դարձել։
Փաշինյանը խոսել է նաև Հայաստանի եվրոպական ձգտումների և հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների մասին։