Կենտրոնական բանկը կթողարկի Գրիգոր Խանջյանի 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ
Կարդալ
Բացումը նվիրված է Ալեքսանդր Սպենդիարյանի 155-ամյակին
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը կբացի նոր հարթակ՝ Փոքր համերգասրահը, որը կտեղակայվի նախկին Օպերային ակումբի տարածքում։
Խորհրդանշական բացումը տեղի կունենա նոյեմբերի 1-ին՝ կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 155-ամյակի օրը։ Այդ մասին մամուլի ասուլիսում հայտնել են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Տիգրան Վիրաբյանը և թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանը։
Վիրաբյանի խոսքով՝ կառավարության ջանքերով 1050 քառակուսի մետր մակերեսով տարածքը վերադարձվել է թատրոնին և կօգտագործվի բացառապես գեղարվեստական և մշակութային գործունեության համար։
Նոր դահլիճում տեղի կունենան կամերային համերգներ, մանկական օպերային և բալետային ներկայացումներ։