Կենտրոնական բանկը կթողարկի Գրիգոր Խանջյանի 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ
Կարդալ
Բրիտանացի դերասան սըր Պատրիկ Ստյուարտը մահացել է 86 տարեկանում Լոս Անջելեսի իր տանը։ Այդ մասին հայտնել են նրա Instagram-ի էջում։ Դերասանը տառապում էր Ալցհեյմերի հիվանդությամբ և դեմենցիայով։
«Նա ընտանիքի և ընկերների ջերմ գրկում էր՝ շրջապատված կենդանի երաժշտությամբ, աղոթքներով, արցունքներով և ծիծաղով»,— ասված է հայտարարության մեջ։
Ստյուարտը ծնվել է Յորքշիրի Միրֆիլդ քաղաքում։ Նա սկսել է Թագավորական Շեքսպիրյան թատերախմբում, իսկ հետո վեց տասնամյակ խաղացել Բրոդվեյում, կինոյում և հեռուստատեսությունում։
Համաշխարհային համբավ նրան բերել են «Աստղային ճանապարհում» կապիտան Ժան-Լյուկ Պիկարի և «Իքս-մարդիկ» ֆիլմերում պրոֆեսոր Չարլզ Քսավիեի դերերը։