Վերադառնալ լուրերին
Քաղաքականություն

Փաշինյանը ստացել է Հեսսենի խաղաղության մրցանակը

Վարչապետը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներն ընդունել են խաղաղությունը

Փաշինյանը ստացել է Հեսսենի խաղաղության մրցանակը
Լուսանկարը: Heidas Wikipedia account All pictures please use this discussion page / Wikimedia Commons, CC BY-SA 3.0
Aa

Վիսբադենում՝ Հեսսենի երկրամասի լանդթագի շենքում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հանձնվել է Հեսսենի խաղաղության մրցանակը։ Այն շնորհում է Ալբերտ Օսվալդի հիմնադրամը։

Փաշինյանին դիմավորել են լանդթագի փոխնախագահ Դանիելա Զոմերը և հիմնադրամի վարչության նախագահ Կառլ Շտարցախերը։ Ելույթներով հանդես են եկել Գերմանիայի ԱԳՆ պետական նախարար Սերապ Գյուլերը, Շտարցախերը և Ալբերտ Օսվալդի դուստրը՝ Միխայելա Յեկել-Օսվալդը։

Պատասխան խոսքում Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներն ընդունել և պաշտպանել են խաղաղությունը, իսկ խաղաղությունն ինքնին պետք է դառնա անշրջելի։

Մրցանակը տարեկան շնորհվում է հակամարտությունների խաղաղ կարգավորման և ժողովուրդների միջև փոխըմբռնման գործում ներդրման համար։

Թարմացվել է: 18 սեպտեմբերի, 2026 թ., 19:21

Առնչվող նյութեր