Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել՝ Եվրամիության ընդլայնման գագաթնաժողովին
Կարդալ
Երևանը 1997 թվականի պայմանագրով օգնության խնդրանքով դիմել է Ռուսաստանին
Հայ-ադրբեջանական սահմանին տեղի են ունեցել 2020 թվականի պատերազմից հետո ամենալուրջ բախումները։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է զոհերի մասին, ինչպես նաև այն, որ զինծառայողների մի մասը գերի է ընկել։
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ Հայաստանը 1997 թվականի բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին պայմանագրի համաձայն դիմել է Ռուսաստանին՝ տարածքային ամբողջականության պաշտպանության խնդրանքով։
Երեկոյան Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի միջնորդությամբ կողմերը պայմանավորվել են կրակի դադարեցման մասին։
Բաքվում պնդում են, որ բախումները հրահրել է հայկական կողմը։ Երևանը մերժում է այդ մեղադրանքները։