COP17-ն ավարտվել է «Երևանյան ուղու» ընդունմամբ
Կարդալ
Վատիկանը հայտնում է հաջող վիրահատության մասին
Հռոմի Լևոն XIV պապի մոտ թոքի քաղցկեղ է ախտորոշվել, քահանայապետին հաջողությամբ հեռացրել են աջ թոքի ստորին բիլթը։ Այդ մասին ասվում է Վատիկանի բժշկական տեղեկագրում։
71-ամյա պապը 90 րոպե տևած վիրահատություն է տարել Հռոմի Ջեմելլի կլինիկայում, որից հետո նրա մոտ ախտորոշվել է թոքի ադենոկարցինոմա։
«Վիրահատությունն անցել է հաջող, առանց բարդությունների։ Դրանից հետո պապն արթնացել է բնականոն վիճակում և կարճատև հսկողությունից հետո վերադարձել է իր պալատ»,— հայտնել են Վատիկանում։
Նորագոյացությունը հայտնաբերվել է պլանային հետազոտությունների ժամանակ։ Ակնկալվում է, որ քահանայապետը հիվանդանոցում կանցկացնի մոտ մեկ շաբաթ։