COP17-ն ավարտվել է «Երևանյան ուղու» ընդունմամբ
Կարդալ
Ռուսաստանի նախագահը պատմել է արբանյակային տեխնոլոգիաների շուրջ շփումների մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Իլոն Մասկին անվանել է «իսկական հանճար» և հայտնել, որ իրենք «սերտ» կապի մեջ են արբանյակային տեխնոլոգիաների հարցերով։ Հայտարարությունը հնչել է Մոսկվայում Ռուսաստան–Աֆրիկա գագաթնաժողովում։
Պուտինը պատմել է «Ռասվետ» ռուսական արբանյակային ինտերնետի նախագծի մասին։ «Մենք սերտ կապի մեջ ենք ամերիկացի գործընկերների, այդ թվում՝ պարոն Մասկի հետ»,— ասել է նա։
Պուտինի խոսքով՝ շփումները կարևոր են, որպեսզի «Ռասվետի» և Starlink-ի արբանյակները միմյանց չխանգարեն։
Starlink-ը պատկանող SpaceX ընկերությունում մեկնաբանություն չեն տվել։