Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել՝ Եվրամիության ընդլայնման գագաթնաժողովին
Կարդալ
Ստորագրվել են համագործակցության երկկողմ փաստաթղթեր
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այցով ժամանել է Երևան։ Նա բանակցություններ է վարել արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցերի շուրջ։
Հանդիպման արդյունքներով կողմերը ստորագրել են երկկողմ փաստաթղթեր։ Ռուբիոն բարձր է գնահատել հայ-ամերիկյան գործընկերության ընդլայնումը և աջակցել տարածաշրջանում խաղաղության վերաբերյալ Հայաստանի տեսլականին։
Հատուկ ուշադրություն է դարձվել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծին, որը պետք է անցնի Սյունիքի մարզով։
Ամերիկայի հայկական համագումարը ողջունել է այցը և Վաշինգտոնին կոչ արել հասնել Բաքվում դեռևս պահվող հայ գերիների ազատմանը։