Կենտրոնական բանկը կթողարկի Գրիգոր Խանջյանի 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ
Կարդալ
Parg-ը Բազելի եզրափակչում հանդես է եկել Survivor երգով
Շվեյցարական Բազելում տեղի է ունեցել «Եվրատեսիլ-2025»-ի եզրափակիչը։ Հաղթել է Ավստրիայից կոնտրտենոր JJ-ն Wasted Love երգով, որը համադրում է օպերային վոկալը էլեկտրոնային երաժշտության հետ։
Հայաստանը ներկայացնում էր Parg-ը Survivor երգով։ Նա երկրորդ կիսաեզրափակչից դուրս է եկել եզրափակիչ և արդյունքում զբաղեցրել 20-րդ տեղը։
Երկրորդ տեղում է Իսրայելի ներկայացուցիչ Յուվալ Ռաֆայելը, երրորդում՝ էստոնացի կատարող Թոմի Քեշը։
Հաջորդ՝ հոբելյանական 70-րդ մրցույթը կանցկացվի 2026 թվականին Վիեննայում։