ԿԸՀ-ն հաստատել է ընտրությունների արդյունքները. «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է գրեթե 50 տոկոս
Խորհրդարան են անցել երեք քաղաքական ուժեր
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 726 819 ձայն կամ 49,75 տոկոս։
Երկրորդ տեղում է «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 340 006 ձայն (23,27 տոկոս), երրորդում՝ «Հայաստան» դաշինքը՝ 144 983 ձայն (9,92 տոկոս)։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է 3,99 տոկոս և չի հաղթահարել անցողիկ շեմը։
Մասնակցությունը կազմել է 58,9 տոկոս. քվեարկել է 1 476 769 մարդ։ Սա նկատելիորեն ավելի բարձր է, քան 2021 թվականի արտահերթ ընտրություններում։
ԵԱՀԿ դիտորդները նշել են, որ ընտրությունները համապատասխանել են ժողովրդավարական չափանիշներին, սակայն մատնանշել են քարոզարշավի լարված մթնոլորտը։ Ընդդիմադիր ուժերը հայտարարել են արդյունքները Սահմանադրական դատարանում վիճարկելու մտադրության մասին։