Կենտրոնական բանկը կթողարկի Գրիգոր Խանջյանի 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ
Կարդալ
Երկրորդ անգամ հաղթել է շվեդ երգչուհի Լորինը
Երգչուհի Brunette-ը Future Lover երգով ներկայացրել է Հայաստանը Լիվերպուլում կայացած «Եվրատեսիլ-2023»-ի եզրափակչում և զբաղեցրել 14-րդ տեղը։
Մրցույթում հաղթել է Շվեդիայի ներկայացուցիչ Լորինը Tattoo երգով։ Նրա համար սա երկրորդ հաղթանակն է 2012 թվականից հետո, իսկ Շվեդիան հաղթանակների թվով՝ յոթ, հավասարվել է Իռլանդիային։ Երկրորդ տեղում Ֆինլանդիայից Քյարիյան է։
Մեծ Բրիտանիան մրցույթը հյուրընկալել է 2022-ին հաղթած Ուկրաինայի անունից, որը պատերազմի պատճառով չէր կարող այն անցկացնել։
Brunette-ը ինքն է հեղինակել երգը, որում անգլերենը հերթագայվում է հայերենի հետ։