Վերադառնալ լուրերին
Սպորտ

«Չելսին» նվաճել է նոր ձևաչափով ակումբային աշխարհի առաջին առաջնությունը

Եզրափակչում լոնդոնցիները 3:0 հաշվով հաղթել են ՊՍԺ-ին

«Չելսին» նվաճել է նոր ձևաչափով ակումբային աշխարհի առաջին առաջնությունը
Լուսանկարը: Thecoolone1223 / Wikimedia Commons, CC BY 4.0
Aa

«Չելսին» դարձել է ՖԻՖԱ-ի ակումբային աշխարհի առաջնության հաղթող, որն առաջին անգամ անցկացվել է 32 թիմերով ընդլայնված ձևաչափով։ Նյու Ջերսիի «Մեթլայֆ» մարզադաշտում կայացած եզրափակչում լոնդոնցիները 3:0 հաշվով հաղթել են «Պարի Սեն Ժերմենին»։

Երկու գոլ խփել է Քոուլ Փալմերը, ևս մեկը՝ Ժոաու Պեդրուն։ Փալմերը ճանաչվել է մրցաշարի լավագույն խաղացող։

Եզրափակչին ներկա է եղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը գավաթը հանձնել է «Չելսիի» ավագ Ռիս Ջեյմսին։

Մրցաշարն անցկացվում էր ԱՄՆ-ում հունիսի 14-ից։ Մեկ տարի անց նույն մարզադաշտում կանցկացվի հավաքականների աշխարհի առաջնության եզրափակիչը։

Թարմացվել է: 14 հուլիսի, 2025 թ., 01:21

Առնչվող նյութեր