Վերադառնալ լուրերին
Քաղաքականություն

Հայաստանն ու ԱՄՆ-ն ստորագրել են Ռազմավարական գործընկերության խարտիա

Փաստաթուղթը Վաշինգտոնում ստորագրել են Միրզոյանն ու Բլինքենը

Հայաստանն ու ԱՄՆ-ն ստորագրել են Ռազմավարական գործընկերության խարտիա
Լուսանկարը: U.S. Department of State / Wikimedia Commons, Public domain
Aa

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Վաշինգտոնում ստորագրել են երկու երկրների միջև Ռազմավարական գործընկերության խարտիան։

Փաստաթուղթը նախատեսում է համագործակցության ընդլայնում տնտեսության, առևտրի, էներգետիկայի, անվտանգության և պաշտպանության ոլորտներում, ինչպես նաև ժողովրդավարական բարեփոխումներին և մարդկանց միջև շփումներին աջակցություն։

Կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները խաղաղ ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցության շուրջ։ ԱՄՆ-ն նաև վերահաստատել է իր աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։

Խարտիան ստորագրվել է Դոնալդ Թրամփի երդմնակալությունից մեկ շաբաթ առաջ։ Երևանում վստահություն են հայտնել, որ գործընկերությունը կպահպանի երկկուսակցական աջակցությունը Վաշինգտոնում։

Թարմացվել է: 14 հունվարի, 2025 թ., 22:02

Առնչվող նյութեր