Վերադառնալ լուրերին
Մշակույթ

Ռոզա Լինը «Եվրատեսիլի» եզրափակչում հանդես է եկել Snap երգով

Թուրինի մրցույթում հաղթել է ուկրաինական Kalush Orchestra-ն

Ռոզա Լինը «Եվրատեսիլի» եզրափակչում հանդես է եկել Snap երգով
Լուսանկարը: Emptyfear / Wikimedia Commons, CC BY-SA 4.0
Aa

Երգչուհի Ռոզա Լինը Snap երգով ներկայացրել է Հայաստանը Թուրինում կայացած «Եվրատեսիլ-2022»-ի եզրափակչում։ Ժյուրիի և հանդիսատեսի քվեարկության արդյունքներով նա զբաղեցրել է 20-րդ տեղը։

Մրցույթում հաղթել է ուկրաինական Kalush Orchestra խումբը Stefania երգով, որը հանդիսատեսի քվեարկությունում ռեկորդային 439 միավոր է հավաքել։ Երկրորդ տեղում բրիտանացի Սեմ Ռայդերն է, երրորդում՝ Իսպանիայից Շանելը։

Տեսանյութը՝ Eurovision Song Contest

Ռոզա Լինը Վանաձորից է։ Թղթե դեկորացիայով համարը, որը երգչուհին պատռում էր երգի ընթացքում, դարձել է սոցցանցերում ամենաքննարկվողներից մեկը։

Snap-ն արդեն մտել է մի շարք երկրների սթրիմինգային հարթակների չարթեր։ Երաժշտական քննադատները երգին երկար կյանք են կանխատեսում մրցույթից հետո։

Թարմացվել է: 15 մայիսի, 2022 թ., 01:36

Առնչվող նյութեր