Հարի Քեյնը կերկարաձգի պայմանագիրը «Բավարիայի» հետ մինչև 2029 թվականի ամառ
Կարդալ
Նրա լյուքսեմբուրգյան թիմը Բուդվայում զբաղեցրել է երկրորդ տեղը
Լյուքսեմբուրգի CE Gambit Bonnevoie ակումբը, որի կազմում հանդես է գալիս հայ գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում կայացած շախմատի կանանց ակումբային Եվրոպայի 30-րդ գավաթում զբաղեցրել է երկրորդ տեղը։
Թիմի կազմում հանդես են եկել նաև գրոսմայստեր Աննա Ուշենինան Ուկրաինայից, միջազգային վարպետներ Կլաուդիա Կուլոնը և Ալեքսանդրա Մալցևսկայան Լեհաստանից և կանանց գրոսմայստեր Նարմին Խալաֆովան Ադրբեջանից։
Դանիելյանը յոթ պարտիայից վաստակել է հինգ միավոր և երրորդ տախտակում նվաճել անհատական արծաթ։
Էլինա Դանիելյանը հայ ամենատիտղոսակիր շախմատիստուհիներից է, բազմիցս մասնակցել է շախմատային օլիմպիադաների Հայաստանի հավաքականի կազմում։