Վերադառնալ լուրերին
Տնտեսություն

Հայաստանում տնտեսական ակտիվությունը հուլիսին աճել է 6,5 տոկոսով

Աճի առաջատարը շինարարությունն է

Հայաստանում տնտեսական ակտիվությունը հուլիսին աճել է 6,5 տոկոսով
Լուսանկարը: Benoît Prieur / Wikimedia Commons, CC0
Aa

Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2026 թվականի հուլիսին նախորդ տարվա հուլիսի համեմատ աճել է 6,5 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 4,6 տոկոսով։

Ամենամեծ աճն արձանագրել է շինարարությունը՝ տարեկան կտրվածքով 26,5 տոկոս։ Ծառայությունների ոլորտն աճել է 17, արդյունաբերությունը՝ 3,1 տոկոսով։ Առևտրի շրջանառությունը նվազել է 0,1 տոկոսով։

Արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 6,7 տոկոսով. արտահանումը կրճատվել է 15,7 տոկոսով, իսկ ներմուծումն աճել է 21,5 տոկոսով։

Սպառողական գները հուլիսին տարեկան կտրվածքով աճել են 4,5 տոկոսով։

Թարմացվել է: 25 օգոստոսի, 2026 թ., 18:40

Առնչվող նյութեր