Հայաստան–ԵՄ առաջին գագաթնաժողովը. Կոշտան այն անվանել է «պատմական հանգրվան»
Կողմերը քննարկել են առևտուրը, վիզաների ազատականացումը և անվտանգությունը
Երևանում կայացել է Հայաստան–Եվրոպական միություն պատմության մեջ առաջին գագաթնաժողովը։ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան այն անվանել է կողմերի հարաբերություններում «պատմական հանգրվան»։
Համատեղ մամուլի ասուլիսում Կոշտան շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին միանգամից երկու գագաթնաժողովի՝ ԵՔՀ-ի և Հայաստան–ԵՄ-ի անցկացման կապակցությամբ և շնորհակալություն հայտնել հայկական կառավարությանը «առատաձեռն և բացառիկ հյուրընկալության» համար։
Կոշտայի խոսքով՝ հանդիպումն արտացոլել է վերջին տարիներին հարաբերություններում արձանագրված զգալի առաջընթացը և քաղաքացիների համար «շոշափելի օգուտներ» ապահովելու ընդհանուր ձգտումը, այդ թվում՝ առևտրի, շարժունության և կապակցվածության ոլորտներում։
Փաշինյանը եվրոպական առաջնորդներին հրավիրել է այցելել Վրաստանի հետ սահմանին գտնվող Կարմիր կամուրջ՝ տարածաշրջանի ապագա տրանսպորտային կապերի խորհրդանիշ։