Փաշինյանը, Ալիևը և Պուտինը պայմանավորվել են հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ
Ստեղծվել է երեք երկրների փոխվարչապետերի ղեկավարությամբ աշխատանքային խումբ
Մոսկվայում տեղի է ունեցել նոյեմբերյան հայտարարությունից հետո առաջին եռակողմ հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև։
Բանակցությունների արդյունքներով ղեկավարները ստորագրել են հայտարարություն փոխվարչապետերի գլխավորությամբ եռակողմ աշխատանքային խումբ ստեղծելու մասին։ Այն զբաղվելու է տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմամբ։
Փաշինյանը հայտարարել է, որ չի հաջողվել լուծել հայ ռազմագերիների և այլ ձերբակալվածների վերադարձի հարցը՝ այն անվանելով առաջնահերթություն Երևանի համար։ Նրա խոսքով՝ այդ թեմայով բանակցությունները կշարունակվեն։
Պուտինը նշել է, որ հրադադարի ռեժիմն ընդհանուր առմամբ պահպանվում է, իսկ ռուս խաղաղապահներն ապահովել են տասնյակ հազարավոր փախստականների վերադարձը Ղարաբաղ։