Կենտրոնական բանկը կթողարկի Գրիգոր Խանջյանի 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ
Կարդալ
Հաղթել է Ֆրանսիայից Լիսանդրոն
Երևանում՝ «Կարեն Դեմիրճյան» մարզահամերգային համալիրում, տեղի է ունեցել «Մանկական Եվրատեսիլ-2022» մրցույթի եզրափակիչը։ Հաղթող է ճանաչվել 11-ամյա Լիսանդրոն Ֆրանսիայից՝ Oh Maman! երգով։
Հայաստանի ներկայացուցիչ Նարե Ղազարյանը DANCE! երգով զբաղեցրել է երկրորդ տեղը, երրորդը բաժին է հասել Իսպանիայի մասնակցին։ Մրցույթում հանդես են եկել 16 երկրներ։
Հայաստանը մրցույթը հյուրընկալելու իրավունք էր ստացել 2021 թվականին Մալենայի հաղթանակից հետո։ Երևանը «Մանկական Եվրատեսիլ» հյուրընկալել էր նաև 2011 թվականին։
Կազմակերպիչները և Եվրոպական հեռարձակողների միությունը բարձր են գնահատել շոուի նախապատրաստումը։ Մրցույթն անցել է Spin the Magic կարգախոսով։