Կենտրոնական բանկը կթողարկի Գրիգոր Խանջյանի 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ
Կարդալ
BOO! երգը հավաքել է 202 միավոր
Հայաստանի 13-ամյա ներկայացուցիչ Նարեն հաղթել է Մալթայում կայացած «Մանկական Եվրատեսիլ» 24-րդ մրցույթում։ Նրա BOO! երգը գլխավորել է վերջնական աղյուսակը՝ 202 միավորով։
Երկրորդ տեղը զբաղեցրել է 10-ամյա իսպանացի Լուկաս Պաուլանոն Cuore Bello (Te Quiero, Te Quiero) երգով՝ 184 միավոր։ Երրորդը դարձել է Ֆրանսիայից 12-ամյա Ալեկը Comment Tu Vas ? երգով՝ 165 միավոր։
Սա մանկական մրցույթում Հայաստանի երրորդ հաղթանակն է. երկիրը նախկինում հաղթել էր 2010 թվականին Վլադիմիր Արզումանյանի և 2021 թվականին Մալենայի շնորհիվ։
Հաղթանակը Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը կարող է հնարավորություն տալ հաջորդ տարի հյուրընկալել «Մանկական Եվրատեսիլը»։