Վերադառնալ լուրերին
Սպորտ

Միլանում և Կորտինայում բացվում են ձմեռային օլիմպիական խաղերը. Հայաստանը կներկայացնեն հինգ մարզիկ

Անկախության տարիներին առաջին անգամ երկիրը քվոտա ունի զույգ գեղասահքում

Միլանում և Կորտինայում բացվում են ձմեռային օլիմպիական խաղերը. Հայաստանը կներկայացնեն հինգ մարզիկ
Լուսանկարը: Vincenzo.togni / Wikimedia Commons, CC BY-SA 4.0
Aa

Իտալիայում բացվում են XXV ձմեռային օլիմպիական խաղերը։ Մրցումները կանցկացվեն փետրվարի 6-ից 22-ը Միլանում, Կորտինա դ՚Ամպեցոյում և երկրի հյուսիսի այլ լեռնային հանգստավայրերում։ Դրանց կմասնակցեն ավելի քան 90 երկրի մոտ 2900 մարզիկ։

Հայաստանը կներկայացնեն հինգ մարզիկ՝ դահուկորդներ Միքայել Միքայելյանը և Կատյա Գալստյանը, լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը, ինչպես նաև գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը։

Ակոպովան և Ռախմանինը անկախ Հայաստանի պատմության մեջ առաջինն են նվաճել օլիմպիական ուղեգիր զույգ գեղասահքում։ Նրանք էլ բացման արարողությանը կկրեն երկրի դրոշը և հայկական թիմից առաջինը դուրս կգան սառույցի վրա։

Բացման արարողությանը ԱՄՆ պատվիրակությունը կգլխավորի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, որն օլիմպիադայից հետո կայցելի Հայաստան և Ադրբեջան։

Թարմացվել է: 6 փետրվարի, 2026 թ., 17:38

Առնչվող նյութեր