Վերադառնալ լուրերին
Սպորտ

ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն Ռուսաստանի հավաքականին և ակումբներին հեռացրել են բոլոր մրցաշարերից

Ռուսաստանը դուրս է մնում Կատարի աշխարհի առաջնության ընտրական փուլից

ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն Ռուսաստանի հավաքականին և ակումբներին հեռացրել են բոլոր մրցաշարերից
Լուսանկարը: albinfo / Wikimedia Commons, CC BY-SA 4.0
Aa

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն, և Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը՝ ՈւԵՖԱ-ն, համատեղ որոշում են կայացրել մինչև նոր ծանուցում բոլոր ռուսական թիմերին՝ թե՛ հավաքականներին, թե՛ ակումբներին, հեռացնել իրենց մրցաշարերից։

Որոշումը նշանակում է, որ Ռուսաստանի հավաքականը չի խաղա 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի փլեյ-օֆֆում։ Մոսկվայի «Սպարտակը» հեռացվել է Եվրոպայի լիգայից։

ՈւԵՖԱ-ն լուծել է նաև «Գազպրոմի» հետ հովանավորչական պայմանագիրը։ Չեմպիոնների լիգայի եզրափակիչն ավելի վաղ Սանկտ Պետերբուրգից տեղափոխվել էր Փարիզ։

Ռուսաստանի ֆուտբոլի միությունը հայտարարել է, որ համաձայն չէ որոշման հետ և մտադիր է այն վիճարկել Սպորտային արբիտրաժային դատարանում։

Թարմացվել է: 28 փետրվարի, 2022 թ., 22:28

Առնչվող նյութեր