Վերադառնալ լուրերին
Մշակույթ

ՅՈՒՆԵՍԿՕ-ում նշել են Հրաչյա Աճառյանի 150-ամյակը և Հանրապետության հրապարակի 100-ամյակը

Փարիզում բացվել է «Հրապարակը և ժամանակը» լուսանկարչական ցուցահանդեսը

ՅՈՒՆԵՍԿՕ-ում նշել են Հրաչյա Աճառյանի 150-ամյակը և Հանրապետության հրապարակի 100-ամյակը
Լուսանկարը: Vyacheslav Argenberg / Wikimedia Commons, CC BY 4.0
Aa

Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում անցկացվել են միջոցառումներ՝ նվիրված հայ լեզվաբան Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին և Երևանի Հանրապետության հրապարակի կառուցման մեկնարկի 100-ամյակին։ Երկու տարեթվերն էլ ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2026–2027 թվականների հիշարժան տարեթվերի օրացույցում։

Միջոցառումները նվիրված են նաև Հայաստանի անկախության 35-ամյակին։ Ծրագրում ընդգրկված էր «Հրապարակը և ժամանակը. անցյալից ապագա» լուսանկարչական ցուցահանդեսի բացումը։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Տիգրան Վիրաբյանն ընդգծել է Ալեքսանդր Թամանյանի նախագծած հրապարակի ճարտարապետական և մշակութային նշանակությունը։

Հրաչյա Աճառյանը «Հայերեն արմատական բառարանի» հեղինակն է և հայ լեզվաբանության հիմնադիրներից մեկը։

Թարմացվել է: 29 հոկտեմբերի, 2026 թ., 18:01

Առնչվող նյութեր