Կենտրոնական բանկը կթողարկի Գրիգոր Խանջյանի 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ
Կարդալ
Հայաստանի երկրորդ հաղթանակը մրցույթի պատմության մեջ
Հայ երգչուհի Մալենան Qami Qami («Քամի») երգով դարձել է Փարիզում կայացած «Մանկական Եվրատեսիլ-2021» մրցույթի հաղթող։ Նա 14 տարեկան է։
Հայաստանն արդեն հաղթել էր մանկական մրցույթում 2010 թվականին, երբ առաջին տեղը զբաղեցրել էր Վլադիմիր Արզումանյանը Mama երգով։ Հաղթանակը երկրին իրավունք է տալիս 2022 թվականին հյուրընկալել «Մանկական Եվրատեսիլը»։
Երկրորդ տեղը զբաղեցրել է Լեհաստանի ներկայացուցիչը, երրորդը՝ Ֆրանսիայի մասնակիցը։ Ձայները բաշխվել են մասնագիտական ժյուրիի և հանդիսատեսի առցանց քվեարկության միջև։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է երգչուհուն՝ նրա հաղթանակն անվանելով ողջ Հայաստանի ուրախություն։