Վերադառնալ լուրերին
Սպորտ

Հայաստանն ավարտել է Տոկիոյի օլիմպիադան չորս մեդալով

Երկու արծաթե և երկու բրոնզե մեդալ

Հայաստանն ավարտել է Տոկիոյի օլիմպիադան չորս մեդալով
Լուսանկարը: Armenia Post/Designer:Vahagn Mkrtchyan / Wikimedia Commons, Public domain
Aa

Տոկիոյի օլիմպիական խաղերն ավարտվել են, և Հայաստանի հավաքականը տուն է վերադառնում չորս մեդալով՝ երկու արծաթե և երկու բրոնզե։

Արծաթ են նվաճել հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը 97 կգ քաշային կարգում և ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը 109 կգ քաշային կարգում։ Բրոնզ են բերել մարմնամարզիկ Արթուր Դավթյանը հենացատկում և բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը։

Դավթյանի մեդալը անկախության տարիներին սպորտային մարմնամարզությունում Հայաստանի առաջին օլիմպիական մեդալն է։ Ալեքսանյանը Ռիո-2016-ի օլիմպիական չեմպիոն է։

Հինգ տարի առաջ՝ Ռիո դե Ժանեյրոյում, Հայաստանը նույնպես նվաճել էր չորս մեդալ, այդ թվում՝ Ալեքսանյանի ոսկին։

Թարմացվել է: 8 օգոստոսի, 2021 թ., 17:56

Առնչվող նյութեր