Վերադառնալ լուրերին
Աշխարհ

Ասադի ռեժիմը տապալվել է, ընդդիմությունը գրավել է Դամասկոսը

Սիրիայի նախկին նախագահն ապաստան է ստացել Մոսկվայում

Ասադի ռեժիմը տապալվել է, ընդդիմությունը գրավել է Դամասկոսը
Լուսանկարը: Bernard Gagnon / Wikimedia Commons, CC BY-SA 3.0
Aa

«Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման գլխավորած զինված ընդդիմությունը մտել է Դամասկոս։ Նախագահ Բաշար Ասադը լքել է երկիրը, ավարտվել են նրա 24-ամյա կառավարումը և Ասադների ընտանիքի կեսդարյա իշխանությունը։

Ընդդիմության հարձակումը սկսվել էր նոյեմբերի 27-ին և տևել երկու շաբաթից պակաս. գրավվել են Հալեպը, Համան և Հոմսը։ Սիրիական բանակը գրեթե դիմադրություն ցույց չի տվել։

Ռուսական պետական գործակալությունները հայտնել են, որ Ասադը և նրա ընտանիքի անդամները ժամանել են Մոսկվա և ապաստան ստացել։

Հայաստանում ուշադիր հետևում են Սիրիայի հայ համայնքի վիճակին, որի մեծ մասը բնակվում է Հալեպում։

Թարմացվել է: 8 դեկտեմբերի, 2024 թ., 12:09

Առնչվող նյութեր