Հայկական Fnet պրովայդերը Huawei-ի հետ կներդնի XGS-PON տեխնոլոգիան
Կարդալ
Revolut-ի միլիոնավոր հաճախորդներ մնացել են առանց իրենց հաշիվների հասանելիության
Արևմտյան Եվրոպայում Google Cloud-ի ենթակառուցվածքի խափանումը խաթարել է մի շարք բրիտանական և միջազգային առցանց ծառայությունների աշխատանքը, այդ թվում՝ բանկային հավելվածների, մանրածախ առևտրի և առաքման ծառայությունների։
Տուժածների թվում են Revolut, Lloyds Bank և HSBC ֆինանսական ծառայությունները, Screwfix շինապրանքների ցանցը և DPD առաքման ծառայությունը, հաղորդում է Downdetector-ը։
ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Revolut-ի միլիոնավոր հաճախորդներ չեն կարողացել մուտք գործել իրենց հաշիվներ կամ վճարել քարտով։ Ծառայությունն աշխարհում ունի ավելի քան 80 միլիոն հաճախորդ։