Վերադառնալ լուրերին
Հայաստան

Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են գերիների փոխանակման մասին

Երևանն աջակցել է COP29-ն անցկացնելու Բաքվի հայտին

Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են գերիների փոխանակման մասին
Լուսանկարը: Press Service of the President of the Republic of Azerbaijan / Wikimedia Commons, CC BY 4.0
Aa

ՀՀ վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն են հրապարակել։ Կողմերը նշել են, որ տարածաշրջանում խաղաղության հասնելու «պատմական հնարավորություն» կա։

Որպես բարի կամքի դրսևորում՝ Ադրբեջանը կազատի 32 հայ զինծառայողի, Հայաստանը՝ ադրբեջանցի երկու զինծառայողի։

Հայաստանը նաև հետ է վերցրել ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովն անցկացնելու իր թեկնածությունը և աջակցել Ադրբեջանի հայտին։ Բաքուն իր հերթին աջակցել է COP բյուրոյում Արևելաեվրոպական խմբի տեղի համար Հայաստանի թեկնածությանը։

Կողմերը պայմանավորվել են շարունակել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները։ Հայտարարությունը ողջունել են ԵՄ-ը, ԱՄՆ-ը և Ռուսաստանը։

Թարմացվել է: 7 դեկտեմբերի, 2023 թ., 23:24

Առնչվող նյութեր