Վերադառնալ լուրերին
Մշակույթ

Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գառնի և «Քարերի սիմֆոնիա»

Այցը Հայաստան կտևի մինչև հոկտեմբերի 29-ը

Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գառնի և «Քարերի սիմֆոնիա»
Լուսանկարը: Diego Delso / Wikimedia Commons, CC BY-SA 4.0
Aa

Իսպանիայի թագուհի Սոֆիան Հայաստան կատարած այցի շրջանակում այցելել է Գառնու անտիկ տաճար և «Քարերի սիմֆոնիա» բնության հուշարձան։ Նրան ուղեկցել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

Թագուհին ծանոթացել է տաճարի պատմությանը, որը Հայաստանի տարածքում հելլենիստական ճարտարապետության եզակի օրինակ է։ Նախորդ օրը նա այցելել էր Գեղարդի վանք։

Թագուհի Սոֆիան հանդիպում է ունեցել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Մինչև այցի ավարտը՝ հոկտեմբերի 29-ը, նա կմասնակցի Մարդկային զարգացման համար արքայազն Թալալի միջազգային մրցանակի հանձնման արարողությանը։

Թարմացվել է: 28 հոկտեմբերի, 2026 թ., 18:09

Առնչվող նյութեր