Կենտրոնական բանկը կթողարկի Գրիգոր Խանջյանի 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ
Կարդալ
Ladaniva դուետը Jako երգով ներկայացրել է Հայաստանը շվեդական Մալմյոյում կայացած «Եվրատեսիլ-2024»-ի եզրափակչում և զբաղեցրել ութերորդ տեղը։ Սա վերջին տարիներին Հայաստանի լավագույն արդյունքներից մեկն է։
Խմբի մենակատարը հայ երգչուհի Ժակլին Բաղդասարյանն է, երաժիշտն ու գործիքավորումների հեղինակը՝ ֆրանսիացի Լուի Թոման։ Հայերենով կատարվող Jako երգը համադրում է ժողովրդական մոտիվները բալկանյան և ժամանակակից հնչյունների հետ։
Մրցույթի հաղթող է ճանաչվել Շվեյցարիայի ներկայացուցիչ Նեմոն The Code երգով։ Երկրորդ տեղում Խորվաթիայից Baby Lasagna-ն է, երրորդում՝ Ուկրաինան։
Ladaniva-ի ելույթը բարձր գնահատականի է արժանացել բազմաթիվ երկրների հանդիսատեսի կողմից։ Jako երգը բարձրացել է սթրիմինգային հարթակների չարթերում։